‘Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում ‘

659

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 20.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.51˚ և արևմտյան երկայնություն 46.77˚:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ:

Նախորդ հոդվածը‘Ասանժը Օբամային անվանել է գառան մորթով գայլ ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում առևանգված լրագրողը տեսաուղերձով օգնություն է խնդրում (տեսանյութ)’