‘
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի ասիական գոտու մրցաշարի 9-րդ տուրում Իրանի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Հարավային Կորեայի թիմի հետ:
ԱԱ-2018-ի թվիթերյան էջը հայտնում է, որ Կարլուշ Կեյրուշի գլխավորած թիմը սահմանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի ռեկորդ: Իրանի հավաքականն ընտրական փուլում նախորդ անգամ գոլ բաց թողել է 2015-ի նոյեմբերին կայացած Թուրքմենստանի դեմ խաղում (3:1): Դրանից հետո իրանցիներն իրենց դարպասն անառիկ են պահել 12 խաղ անընդմեջ՝ 1108 րոպե:
Հիշեցնենք, որ Իրանի հավաքականն արդեն ապահովել է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:
‘