‘Իրանի հետ միջուկային գործարքը. Աշխարհի առաջնորդներն ընդդեմ Թրամփի’

2541

Աշխարհի տերությունները, այդ թվում Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցները, հաստատել են իրենց հավատարմությունն Իրանի միջուկային ծրագրին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնում է չեղյալ հայտարարել: Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ կոնգրեսին խորհուրդ չի տա այսուհետ հետևել այդ պայմանագրին:

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, որ Իրանի հետ պայմանագիրը համապատասխանում է  անվտանգության ասպարեզում իրենց ընդհանուր ազգային շահերին: ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ գործող համաձայնագիրը չի կարող չեղարկվել միակողմանիորեն՝ մեկ երկրի որոշմամբ:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ը հայտնվել է մեկուսացման մեջ:

Ուրբաթ օրն արտասանած բավական կոշտ ճառում Թրամփը Իրանն անվանել է ֆանատիկ ռեժիմ ու հայտարարել, որ Թեհրանը խախտում է պայմանագրի պայմանները: Նա Իրանին մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու համար և առաջարկել նոր պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: Մինչդեռ միջազգային դիտորդների կարծիքով՝ Իրանը լիովին պահպանում է համաձայնագիրը: Չինաստանն առայժմ չի արձագանքել Թրամփի ելույթին, սակայն ավելի վաղ Պեկինը նույնպես ԱՄՆ նախագահին կոչ է արել պահպանել պայմանագիրը:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն մտադիր չէ կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտել’
Հաջորդ հոդվածը‘Squawka. Մխիթարյանն ու Մարսիալը ՄՅՈւ-ի միակ խաղացողներն էին, ովքեր պահ ստեղծեցին դաշտում’