‘Իրանի հոգեւոր առաջնորդ. Ատոմային զենքը «հարամ է»’

653

Իրանը ատոմային ռումբի կարիք չունի, սակայն եթե ուզենար ունենալ, ոչ մի ուժ չէր կարող նրան խանգարել, շաբաթ օրը Թեհրանում Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է ISNA գործակալությունը: «Համաձայն մեր հավատքի՝ բոլոր ատոմային ռումբերը պետք է ոչնչացվեն, դրանք մեզ պետք չեն: Սակայն եթե մեր հավատքը մեզ թույլ տար, և մենք գայինք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել ատոմային ռումբ, ոչ ոք չէր կարող մեզ խանգարել»,- ասել է այաթոլլան:

2012 թ. փետրվարի 22-ին Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ միջուկային զենքի տիրապետելը «ծանր մեղք է» տրամաբանորեն,տեսականորեն և կրոնական առումով: Նա ընդգծել էր, թե իրանցի ժողովուրդը երբեք չի ձգտել և չի էլ ձգտի ստեղծել ատոմային ռումբ, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է.’
Հաջորդ հոդվածը‘ԳԱԼԱ. Գյումրիում Սերժ Սարգսյանի օգտին 5000 դրամ են բաժանում (ձայնագրություն, տեսանյութ)’