‘Իրանի նախագահը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին’

1856

ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանցի ժողովրդի և առաջընթացի դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ռոուհանին նշել է, որ  պատժամիջոցները «միայն մի ազդեցություն են ունենում՝ դրանք բարդացնում են իրանցի ժողովրդի նորմալ առօրյա կյանքը»:

Իրանցի գործընկերների հետ գործարար կապեր պահպանող երրորդ երկրներին ուղղված սպառնալիքներով ԱՄՆ-ն ցանկանում է կասեցնել առաջընթացը Իրանում: «Դա ոչ մի օգուտ չի տալիս ո՛չ հենց ԱՄՆ-ին, ո՛չ  Իրանին, ո՛չ էլ ողջ տարածաշրջանին»,- ասել է նախագահը: «Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը շատ մեծ սխալ է գործում»,- ընդգծել է նա:

Փոխանցում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ’
Հաջորդ հոդվածը‘Bloomberg. Աբրամովիչը որքա՞ն գումարի դիմաց կվաճառի «Չելսի»-ն’