Իրանի նախագահը զոհվել է, ոչ ոք չի փրկվել

2271

Իրանական լրատվամիջոցները պաշտոնապես հայտնել են Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի և վթարի ենթարկված ուղղաթիռի մյուս անդամների` արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, նահանգապետ Մալիք Ռահմատիի, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատիի ու ևս 5 մարդու (ներառյալ անձնակազմը) զոհվելու մասին։

Իրանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ 

IRNA գործակալության հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։

Նախորդ հոդվածըՎաղը ՀԱԿ-ի անդամներն ու համակիրները կայցելեն Հաղթանակի այգի
Հաջորդ հոդվածըՀրայր Պալեան. Գոյութենական Հիմնահարցեր