‘Իրանի նախագահը խոսել է երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին’

987

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհրադարանի բաց նիստի ժամանակ ամփոփել է երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը և ներկայացրել իրավիճակին արձագանքելու իր տարբերակները, հայտնում  է IRIB լրատվական գործակալությունը:

Իրանի նախագահի կարծիքով՝ իրավիճակի ելքը կարելի է գտնել կառուցվածքային փոփոխությունների և Իրանի ազգային ներուժի օգնությամբ:

«Մենք կարող ենք նոր հարձակումների և սահմանափակումների սպասել  կամ միջոցներ գտնել դրանք շրջանցելու համար: Կարող ենք հանձնվել թշնամուն և անել այն, ինչ նա մեզ թելադրում է, սակայն Գերագույն առաջնորդը, ժողովուրդը և խորհրդարանը դեմ են այս տարբերակին»,- ասել է Ահմադինեժադը: Նա նշել է, որ պատժամիջոցները երկրի համար խնդիրներ են ստեղծել, սակայն այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է ճիշտ մոտեցումներ գտնել:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. անթույլատրելի է ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է’