‘Իրանի նախագահը շնորհավորել է Գազայի ժողովրդին՝ «Իսրայելի դեմ տարած հաղթանակի» առիթով ‘

882

Իրանի նախագահ Մահմուդ ահմադինեժադը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Գազայի հատվածի ՀԱՄԱՍ շարժման կառավարության ղեկավար Իսմայիլ Հանանյիեին, տեղեկացնում է Interfax-ը: Ըստ աղբյուրի, «Իրանի նախագահը շնորհավորել է Իսրայելի կողմից ագրեսիայի ենթարկված Գազայի ժողովրդին եւ պաղեստինյան դիմադրական շարժումը»: 

Իսրայելը նոյեմբերի 14-ից Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր իրականացնում՝ նպատակ ունենալով «ոչնչացնել գրոհայիններին եւ նրանց ենթակառուցվածքները»: Այդ գործողությունների ընթացքում շուրջ 1ջ0 պաղեստինցիներ են զոհվել:  Չորեքշաբթի երեկոյան լրատվամիջոցները հայտարարեցին, որ Եգիպտոսի միջնորդությամբ կողմերին հաջողվել է հասնել հրադադարի:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» հաղթեց, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ’
Հաջորդ հոդվածը‘Առանց Մովսիսյանի «Կրասնոդարը» պարտվեց’