‘
Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ առաջարկը, սակայն միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը փոխի իր վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ, իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկը դրական է և նորություն է, մենք հուսով ենք, որ այդ փոփոխությունները կարտահայտվեն նաև նրանց վերաբերմունքի մեջ: Այդ դեպքում մենք առաջարկը կդիտարկենք դրական տեսանկյունից»,- լրագրողներին հայտնել է Իրանի նախագահը Եգիպտոս կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենում հայտարարել էր, թե Վաշինգտոնը չի հրաժարվում միջուկային կարգավորման հարցերի վերաբերյալ Իրանի հետ ուղիղ բանակցություններից, սակայն ուզում է, որ հանդիպումը կայանա որոշակի օրակարգով, հաղորդում է Trend-ը:
‘