‘Իրանի նախագահի անձնական կինոօպերատորը քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ում’

785

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անձնական կինոօպերատոր Հասան Գոլ Հանբանը, որը երկրի առաջնորդին ուղեկցում էր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  այցի ընթացքում, քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից:  Հանբանին այդ քայլին մղող դրդապատճառների մասին չի հայտնվում: Իրանի նախագահի՝ արդեն նախկին կինոօպերատորի գտնվելու վայրը նույնպես հայտնի չէ: ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, չի հրաժարվի քաղաքական ապաստան տրամադրել մի մարդու, ով տիրապետում է Ահմադինեժադի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվությանը, և ով, ամենայն հավանականությամբ, կարողացել է Ամերիկա տեղափոխել այնպիսի տեսագրություններ, որոնք կարող են հետաքրքրել իրանական իշխանությունների հակառակորդներին: 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում թույլատրվել են գիշերային ամուսնությունները’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Սաֆարովի հարցը, որպես հրատապ, կքննարկվի հոկտեմբերի 4-ին’