‘
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լիովին օգտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում որպես երկրի նախագահ վերջին անգամ ելույթ ունենալու հնարավորությունից,- գրում է «Եվրոնյուզ»-ը:
Իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ հարձակումներից պաշտպանվելիս նա խիստ քննադատություն հնչեցրեց Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին՝ մասնավորապես մեղադրելով Վաշինգտոնին երկակի խաղերի մեջ:
Իրանի առաջնորդի ելույթի ժամանակ Իսրայելի ներկայացուցիչները լքեցին դահլիճը:
Մինչ այդ Նյու Յորքում, այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ էր առել Ահմադինեժադն իր զինակիցների հետ, բողոքի ակցիա էր տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում էին Իրանի պատվիրակությանը դուրս վռնդել հյուրանոցից և ընդհանրապես արտաքսել ԱՄՆ-ից:
‘