Իրանի նախագահն ընդունել է Էր Ռիադ այցելելու հրավերը

440

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերը՝ այցելելու Էր Ռիադ։

Երկուշաբթի դա հաստատել է հանրապետության առաջին փոխվարչապետ Մոհամեդ Մոհբերը։

Վերջինս նաև ընդգծել է, որ հարևան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելը  Իրանի գործող կառավարության «հիմնական ռազմավարություններից մեկն է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիան հաջողություն կհամարի, եթե Մակրոնը ՉԺՀ-ին համոզի երկխոսել Զելենսկու հետ
Հաջորդ հոդվածըՊետերբուրգի սրճարանում պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է