‘
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահամադինեժադը երկրի նախկին պաշտոնատար անձանց պաշտոններ է տալիս Իրանական համալսարանում, որի ղեկավարն է ինքը, այսօր հաղորդել է Mehr գործակալությունը: Էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարարը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը նշանակվել են համալսարանի ղեկավարի տեղակալների պաշտոններում: Համալսարանում պաշտոն է ստացել նաև պլանավորման գծով նախկին փոխնախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ահմադինեժադն իր ժամանակի մեծ մասը նվիրելու է համալսարանին: Ի դեպ, Իրանում հնարավոր է համլսարան բացել միայն Իրանի մշակութային հեղափոխության Բարձրագույն խորհրդի թույլտվությամբ: Իրանի մեկ այլ նախկին նախագահ՝ Աքբար Հաշիմի Ռաֆսանջանին, որը երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1989-1997 թթ., 1982 թ. նույնպես հիմնել է Իսլամական համալսարանը, փոխանցում է Trend-ը:
‘