‘
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիեն հայտարարել է, որ չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին, իրանական կողմը միջուկային բանակցությունների ևս մեկ ռաունդ կանցկացնի ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ, հաղորդում է IRIB գործակալությունը: Սոլթանիեն նշել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների իններորդ ռաունդը տեղի կունենա Թեհրանում, փոխանցում է Trend-ը:
‘