‘Իրանի և «վեցյակի» բանակցություններն ավարտվել են. Թեհրանն առայժմ դիրքերը չի զիջում’

677

Ալմաթիում ավարտվել են Իրանի և «վեցյակի» բանակցությունները: Այդ մասին  ИТАР-ТАСС-ին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը, որի խոսքերով՝ բացառված չէ, որ առաջին անգամ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին մամլո ասուլիս տա ավելի շուտ, քան ԵՄ արտաքին գործոց և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդես կգա լրագրողների առջև: Աղբյուրն ակնարկել է, որ Իրանն առայժմ դիրքերը չի զիջել: Ավելի վաղ իրանական պատվիրակության աղբյուրը ИТАР-ТАСС-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընդգծել էր, թե «ոչ մեկը չի կարող Իրանին զրկել ուրանի հարստացման իրավունքից»: Իսկ «վեցյակի» պատվիրակության աղբյուրները նշում են, թե անհասկանալի է՝ արդյո՞ք Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը: Ինչպես հայտնի է, Իրանը Նաթանզայի իր միջուկային օբյեկտներում մտադիր է նոր, ավելի արդյունավետ գազային ցենտրիֆուգներ տեղադրել ուրանի հարստացման նպատակով: Մինչդեռ Վաշինգտոնում այն կարծիքի են, որ նման ցենտրիֆուգների տեղադրումն «էլ ավելի կսրի հակամարտությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ և կդառնա ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության որոշումների հերթական խախտումը»:

Նախորդ հոդվածը‘Կորեայի նոր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբին ժողովրդին նվիրել է 92 հազար դոլար’
Հաջորդ հոդվածը‘Իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև (լուսանկարներ)’