‘
Թեհրանը պատրաստ է ցանկացած ջանքեր գործադրել՝ Իրաքի տարածքում շիա սրբավայրերը սուննի-ջիհադականներից պաշտպանելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ըստ Ռոուհանիի՝ խոսքը Քերբելի, Նաջաֆի, Բաղդադի և Սամառայի սրբավայրերի մասին է:
Ավելի վաղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադականները սպառնացել էին ոչնչացնել շիաների ուխտավայրերը:
Իրանի իշխանությունները Իրաքի վարչապետ Նուրի Մալիկիի մտերիմ դաշնակիցներն են, իսկ վերջինս իսլամի շիա ճյուղի ներկայացուցիչ է: Փոխանցում է BBC-ն:
‘