‘Իրանն արգելակում է միջուկային ծրագրի զարգացումը’

950

Wall Street Journal-ի տվյալների համաձայն՝ Իսրայելի, ԱՄՆ-ի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Իրանում հունիսին նախատեսված ընտրությունների լույսի ներքո երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին որոշել է «կասեցնել» միջուկային ծրագրի զարգացումը: Հիշեցնենք, որ դա Իսրայելի և Արևմուտքի վաղեմի պահանջն է, և նոր ընտրությունների նախաշեմին Իսլամական Հանրապետության ղեկավարությունը ցանկանում է խուսափել միջազգային ճգնաժամից: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Խամենեին մտադիր է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխարինել այնպիսի մեկով, որի հայացքները համընկնում են իր սեփական դիրքորոշմանը, ինչը թույլ չի տա համազգային անկարգությունների կրկնությունը, որոնք տեղի ունեցան 2009 թ. համաժողովրդական քվեարկությունից հետո, հաղորդում է mignews-ը: 

Նախորդ հոդվածը‘Իրաքի Թիքրիթ քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել յոթ հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են’
Հաջորդ հոդվածը‘Սուդանում պեղել են Քուշի թագավորության շրջանի 35 բուրգեր’