‘Իրանում աճել է թմրամոլ կանանց թիվը’

829

Եթե 20 տարի առաջ Իրանում յուրաքանչյուր 30-րդ կինն էր թմրամոլ, ապա այժմ, ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր երրորդը: Ելույթ ունենալով «Կանայք և թմրանյութերի գործածման կանխարգելումը» թեմայով համաժողովում՝ այդ մասին  հայտարարել է Իրանի Մեշհեդ քաղաքի բժշկական ինստիտուտի պրոռեկտոր Ռզա Սաիդին, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը: «Հարկավոր է պայմաններ ստեղծել՝ կանանց առողջ հանգիստը կազմակերպելու և սպորտով զբաղվելու համար»,- ընդգծել է Սաիդին՝ հավելելով, որ թմրանյութեր օգտագործող կանայք ավելի ընկալունակ են հեպատիտի և իմունային համակարգի ախտահարման նկատմամբ:

Իրանի թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպության ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այսօր երկրում հաշվվում է մեկ միլիոն 350 հազար թմրամոլ, որից 9,6 տոկոսը (130 հազար) կանայք են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Իրանում  թմրամոլների թիվը եղել է 1 միլիոն 325 հազար, որի տասը տոկոսը՝ կանայք: Թմրակախվածություն ունեցողների մեծ մասը 15-64 տարեկան անձինք են, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. Հուսով եմ, որ Պիցելին կդառնա «Կրասնոդարի» առաջատարներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Օպերլիազորները հերքում են, որ ձերբակալվածի նկատմամբ բռնություն են կիրառել’