‘Իրանում այն կարծիքի են, որ էժան գազի դարաշրջանն ավարտվել է’

661

Էժան գազի դարաշրջանն ավարտվել է, ասել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Քասեմին՝ հայտարարելով, թե անցյալ տարի նոյեմբերին Դոհայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումում (ԳԱԵՖ)  սահմանված գազի գները քննարկման առարկա կդառնան ԳԱԵՖ-ի գործընկերների հետ, հաղորդում է Mehr News գործակալությունը: Գազը պետք է վաճառվի իրական գնով, ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերին Դոհայում Իրանը ստանձնել է ԳԱԵՖ-ի նախագահությունը, և 2013 թ. այստեղ տեղի կունենա  ֆորումի գագաթնաժողովը:

Գազ արտահանող երկրների ֆորումը հիմնադրվել է 2001 թ. Թեհրանում: ԳԱԵՖ-ի յոթներորդ նախարարական հանդիպմանը՝ 2008 թ. դեկտեմբերին, ֆորումը ստացավ միջազգային կազմակերպության իրավաբանական կարգավիճակ՝ կենտրոնակայանը՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Այսօր ԳԱԵՖ-ի մասնակիցներ են՝ Ալժիրը, Բոլիվիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրանը, Քաթարը, Լիբիան, Նիգերիան, ԱՄԷ-ն, Օմանը, Ռուսաստանը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադը և Տոբակոն, ինչպես նաև՝ Իրաքը, Նիդեռլանդները, Նորվեգիան և Ղազախստանը՝ որպես դիտորդներ:

Նախորդ հոդվածը‘Եթե Սերժ Սարգսյանը չգա, Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա հանրապետականի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքներում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են, ամենաէժանները՝ Շամլուղում’