‘Իրանում առաջին անգամ կապիկ է ուղարկվել տիեզերք’

1773

Իրանի Իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 28-ին Իրանը կապիկով հրթիռ-ավիակիր է տիեզերք ուղարկել: Սարքը կապիկի հետ միասին արդեն բարեհաջող կերպով Երկիր է վերադարձել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Մինչ այդ՝ իրանցի գիտնականները մի քանի հաջող փորձարկումներ էլ են իրականացրել, որոնց արդյունքում տեղական արտադրութան «Քավոշքար 3» հրթիռը մկներ, կրիաներ և ճիճուներ է տեղափոխել տիեզերք:

Փորձարկումներն իրականացվում են Իրանի պետական ծրագրով, որը նախատեսում է առաջիկա 5-8 տարվա ընթացքում առաջին անգամ մարդ ուղարկել տիեզերք:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պատիժների իրականացման նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որպեսզի բանակը վերադառնա իր միակ գործառույթին ‘