‘
Իրանական «Հունիսի 15-ի հիմնադրամ» կազմակերպությունն ավելացրել է բրիտանացի գրող Սալման Ռուշդիի գլխագինը,- հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իրանական պարբերականներին:
Հիմնադրամը խոստանում է 3,3 մլն պարգևավճար հանձնել այն մարդուն, որն ի կատար կածի այաթոլլահ Խոմեյնիի հայտարարած ֆեթվան:
1989-ին Խոմեյնին նզովել է Սալման Ռուշդիին «Սատանայական բանաստեղծություններ» գրքի համար և հայտարարել, որ նրան սպանելն «աստվածահաճո արարք» կհամարվի:
Սալման Ռուշդին ծնվել է 1947թ-ին, Բոմբեյում: 14 տարեկանից ապրում է Մեծ Բրիտանիայում: Նրա ստեղծագործությունները բազմաթիվ հեղինակավոր մրցանակների են արժանացել: Մասնավորապես՝ «Կեսգիշերի զավակներ» վեպը երկու անգամ արժանացել է Բուքերյան մրցանակի:
‘