Իրանում բողոքի ցույցերը ճնշելու գործողությունները կքննվեն տրիբունալում

576

Լոնդոնում շարունակվում է տրիբունալի նիստը, որը քննում է մեկ տարի առաջ Իրանում բռնկված հակակառավարական ցույցերի կոշտ ճնշումը։

Քննարկումների նպատակն է պարզել, թե արդյո՞ք իրանցի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի գործողությունները որակվում են որպես հանցագործություն մարդկության դեմ։

Իրանում 2019 թ․վերջին գրեթե ողջ երկրում բռնկված զանգվածային ցույցերի պատճառը վառելիքի գնի կտրուկ աճն էր՝ մի գիշերում՝ 200 %-ով։

Ցուցարարներին լրացուցիչ լիցք էր հաղորդել «Ուկրաինական ավիաուղիների» օդանավի ոչնչացումը, որը հրթիռով խոցվել էր Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց քիչ անց։ Ավիաաղետի զոհ էր դարձել 176 մարդ, հիմնականում՝ իրանցիներ։

Իրանի անվտանգության ուժերի կողմից ցույցերը ցրելու ընթացքում զոհվել և վիրավորվել էին հազարավոր մարդիկ։

Տրիբունալը Լոնդոնում հիմնել է միջազգային իրավունքի հարցերով դատավորների խումբը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կպայքարեն Արսեն Զախարյանի տրանսֆերի համար
Հաջորդ հոդվածըՆերկայացվել է «Բարսելոնայի» մարզչական շտաբը