Իրանում տեղի է ունենալու երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը․ չափազանց ցածր մասնակցությամբ նտրություններում այդ պաշտոնում ընտրվել է ուլտրապահպանողական Էբրահիմ Ռաիսին։
Արարողությանը կժամանեն աշխարհի գրեթե 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Արևմուտքի կառավարությունները ներկա չեն լինի պաշտոնակալման արարողությանը, դրան կմասնակցի միայն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում ԵՄ ներկայացուցիչը։ Շատ երկրներ Իրանում կայացած նախագահական ընտրությունները ֆարս են համարում։
Ռաիսին կոշտ քաղաքական ուղեգծի կողմնակցի համբավ ունի, նրան նաև մեղադրում են 1980-ական թթ․ մարդու իրավունքների խախտումների մեջ։
Փոխանցում է BBC-ն։
