‘Իրանում կրկին կարող են օգտվել gmail-ից’

733

Իրանի իշխանությունները վերականգնել են Google-ի  որոնողական համակարգից և փոստարկղից օգտվելու հնարավորությունը: Արդեն ավելի քան մեկ շաբաթ էր, ինչ երկրում արգելափակված էր այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

Արգելքի պատճառ էր հանդիսացել «Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմը, որը անկարգությունների մեծ ալիք էր բարձրացրել մահմեդական երկրներում:

Մոտ երկու շաբաթ առաջ Իրանում ավարտին մոտեցավ ինտերնետ ծառայությունները ներքին պետական ցանցով փոխարինելու ծրագիրը, որը նախատեսվում է ամբողջությամբ ներդնել 2013-ի մարտին:

Նախորդ հոդվածը‘Քադաֆիի մահվան մեջ մեղադրել են Ասադին և ֆրանսիական հետախուզությանը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ես «Սիվիլիթասին» ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք’