‘Իրանում հինգ մարդ զոհվել է պատերազմի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում’

664

Առնվազն հինգ մարդ  զոհվել է, ևս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել Թեհրանից ոչ հեռու՝ նկարահանման հրապարակում պիրոտեխնիկայի պայթյունի հետևանքով: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝զոհված հինգ հոգին եղել են հատուկ էֆեկտներ ստանալու համար պայթուցիկ նյութեր տեղափոխող ավտոմեքենայում:

Հաղորդվում է, որ պայթյունից հետո հրկիզվել են նկարահանման հրապարակի մոտ կայանած ևս մի քանի ավտոմեքենաներ :

Կինոնկարը նվիրված է իրանա-իրաքյան ութամյա պատերազմին: Այն նկարահանում է հայրենիքում հայտնի կինոռեժիսոր Մասուդ Դենամակին, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի կառավարությունը աշխատանքից հեռացրել է ոստիկանության վարչությունների ղեկավարներին’
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել’