‘Իրանում հրապարակային մահապատիժ է իրականացվել’

984

Հունվարի 18-ին Իրանի Թեհրան գավառում երկու մարդ հրապարակային մահապատժի է ենթարկվել, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության հաղորդած տեղեկությունների՝ դատապարտյալները մահապատժի են ենթարկվել մարդկանց առևանգման, սպանության և բռնաբարության մեղադրանքով:

2012 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թմրամիջոցների անօրինական շրջանառության մեղադրանքով Իրանում բարձրագույն պատժի է ենթարկվել 20 մարդ:

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության՝ նախորդ տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, 587 մահապատիժ է իրականացվել:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան «Չելսիից» ավելի շահավետ առաջարկ էր ստացել’
Հաջորդ հոդվածը‘6 հանդիպումներ, որոնք կարելի է դիտել’