‘
Այսօր առավոտյան Թեհրանի բանտերից մեկում մահապատժի են ենթարկվել ավելի քան 2 տոննա թմրանյութերի վաճառքի և իրացման համար մեղավոր ճանաչված 10 դատապարտյալներ, հաղորդում է MEHR գործակալությունը: Մահապատժի ենթարկվածների բանկային հաշիվներին գտնվող գումարները, ինչպես նաև նրանց անունով գրանցված հողային տարածքներն ու սեփականությունն առգրավվել են հօգուտ պետության:
Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ անցած մեկ տարվա ընթացքում (2011-ի հոկտեմբերից մինչ 2012-ի հոկտեմբերը) Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ, որոնց 33 տոկոսը մեղադրվել է թմրամիջոցների շրջանառության մեջ, իսկ 13-ը՝ բռնաբարության:
ՄԱԿ-ը և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս պահանջել են, որ Իրանն արգելի մահապատիժը: Իրավապաշտպանների պնդմամբ՝ երկրում իրականացված մահապատիժները շատ ավելի շատ են, քան դա ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ:
‘