‘Իրանում մահապատժի է ենթարկվել 8 մարդ’

915

Նախօրեին Իրանի Շիրազ քաղաքի Ադիլաբադ բանտում մահապատժի է ենթարկվել ութ մարդ, այսօր հաղորդել է Fars գործակալությունը: Այդ մարդիկ ձերբակալվել էին 2008-2011 թթ. թմրանյութերի մաքսանենգության համար և դատապարտվել մահապատժի:

Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թեհրանում մահապատժի է ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվող 20 մարդ, դեկտեմբերին՝ հինգը: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում Իրանում, ընդհանուր առմամբ, մահապատժի է ենթարկվել 587 մարդ, հաղորդում է Trned-ը:

Նախորդ հոդվածը‘Տալիավինի. Մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց ‘
Հաջորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Ցավալի է, որ Էմենիկեն եւ Մովսիսյանը դեռ չեն խաղում’