Իրանում բազմաթիվ ցուցարարների աչքն է վնասվել

497

Անցյալ տարվա սեպտեմբերից տասնյակ հազարավոր մարդիկ Իրանում դուրս են եկել փողոց՝ բողոքելով ծագումով քուրդ Մահսա Ամինիի սպանության դեմ։ 

Ամինին մահացել էր ոստիկանության բաժանմունքում, որտեղ նրան բերել էին հիջաբը սխալ կրելու համար։

Բողոքի ցույցերին ոստիկանները պատասխանեցին բռնություններով․ ձերբակալվել է գրեթե 20 հազար մարդ, 500 հոգի սպանվել է։

BBC-ն պարզել է 12 ցուցարարների ինքնությունը, որոնց, իրենց պնդմամբ, ոստիկանները միտումնավոր կրակել են աչքերի ուղղությամբ։ Ոչ ոք չգիտի, թե իրականում քանի մարդ է նման վիրավորում ստացել։

New York Times թերթը պարզել է, որ անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Թեհրանի երեք հիվանդանոցներ է ընդունվել աչքի վնասվածքով 500 բուժառու։

«Դու նշան էիր բռնել աչքիս, բայց իմ սիրտը դեռ բաբախում է։ Շնորհակալ եմ, որ դու խլել ես իմ մի աչքի տեսողությունը, բայց քանի-քանի մարդու աչքեր է բացել դա»,- Instagram-ում գրել է նրանցից մեկը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ․ ԱՄՆ-ը պետք է չափավորի զենքի մատակարարումը Ուկրաինային
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ՆԳ նախարարը դաշնակիցներին երկիրն ապակայունացնելու մեղադրանք է ուղղել