‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է’

2455

Կիրակի գիշեր Իրանի արևմուտքում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք:

Երկրաշարժի օջախը եղել է 8,3 կմ խորության վրա:

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 310-ի: Ըստ Mehr գործակալության տվյալների՝ Կերմանշահ նահանգի ութ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

Երկրի նախագահ Հասան Ռոուհանին ՆԳՆ ղեկավարի և նահանգապետի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին և արագ կարգավորել իրադրությունը տարածաշրջանում:

Երկրաշարժն զգացվել է նաև Բաղդադում, ինչպես նաև երկրի այլ շրջաններում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է սենատոր Ջոն ՄըքՔեյնը’
Հաջորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ, 7-րդ տուր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ’