‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում’

637

Մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՍՊԱԾ-ում, երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան: 

Նախորդ հոդվածը‘Նորից նույնը. Վահե Գրիգորյանի անունը «հաղթող եռյակում» չպետք է լինի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիների պահանջը կրկին անարձագանք մնաց’