‘
Իրանում 35 կին ձերբակալվել է «Էստեգլալ»-«Պերսեպոլիս» հանդիպմանը մասնակցելու փորձ կատարելու համար: Ոստիկանությունում նշվել է, որ ձերբակալությունը կարճաժամկետ է. կանայք ազատ կարձակվեն հանդիպումի ավարտից անմիջապես հետո:
Իրանում 1979 թվականից ի վեր կանանց արգելվում է այցելել ֆուտբոլային հանդիպումներին: Կանանց այցելությունը հենց Էստեգլալ»-«Պերսեպոլիս» հանդիպմանը պատահական չէր. Նրանք գիտեին, որ այդ խաղին ժամանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Այս քայլով նրանք ցանկանում էին Ինֆանտինոյի ուշադրությունը սևեռել խտրականության վրա, որը իշխում է Իրանում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
‘