‘Իրանում 5 մարդ հրապատակավ կախաղան են բարձրացվել’

1926

Այսօր Իրանի Յասուջ քաղաքում 5 մարդ հրապարակավ մահապատժի է ենթարկվել, հայտնում է իրանական  MEHR գործակալությունը:

Ըստ ստացված տեղեկությունների, մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել մարդկանց առևանգման և բռնաբարությունների մեջ:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թեհրանում թմրամիջոցների անօրինական շրջանառության և վաճառքի համար 20 մարդ է կախաղան բարձրացվել:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2011-ի հոկտեմբերի 2012-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանում շուրջ 488 մարդ մահապատժի է ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Երևի Սամվել Ալեքսանյանը շատ աղքատ է, նորից պետք է փող հավաքենք’
Հաջորդ հոդվածը‘155 դպրոցի տնօրենը հերքում է «Դժվար ապրուստ» սերիալի թեմայով շարադրություն հանձնարարելու լուրը’