‘Իրանում 5 մարդ մահապատժի է ենթարկվել’

705

Այսօր 5 մարդ է մահապատժի ենթարկվել Իրանի Քիրման քաղաքի կենտրոնական բանտում, հայտնում է MEHR գործակալությունը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ դատապարտյալները մահապատժի են ենթարկվել հրազենի կիրառման և թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով:

2012 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թմրամիջոցների անօրինական շրջանառության և վաճառքի մեղադրանքով 20 մարդ է մահապատժի ենթարկվել: Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, անցած տարվա ընթացքում Իրանում 587 դատապարտյալ է մահապատժի ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի նոր ղեկավարությունը կսատարի Թուրքիային՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում’