‘Իրանցին խոստովանել է, որ ծրագրել էր սպանել Սաուդյան Արաբիայի դեսպանին’

656

Ծագումով իրանցի, Իրանի և ամերիկյան քաղաքացիություն ունեցող 58-ամյա Մանսուր Արբաբսիարը, որը մեղադրվում էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կատարելու համար, երեկ Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, հաղորդում է France-Presse գործակալությունը: Արբաբսիարի խոսքերով՝ սկզբում ինքը և իր համախոհները 1,5 միլիոն դոլարով վարձել էին ոմն թմրավաճառի, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է առևանգեր դեսպանին: Սակայն հետագայում ծրագիրը փոխվել էր, և դավադիրները որոշել էին պայթյուն իրականացնել այն ռեստորոնում, ուր հաճախում էր դեսպանը: Ըստ որոշ տվյալների՝ նրանք նաև ծրագրել էին պայթեցնել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դեսպանատները:

Իրանցուն 25 տարվա ազատազրկում է սպառնում:

Նախորդ հոդվածը‘Ինտերնետ խայտառակություն. Տղամարդը փորձում է սուզվել սառցակալած լողավազանի մեջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եմենի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել’