‘Իրանցի բլոգերի սպանության հետաքննության շրջանակներում մի քանի մարդ է ձերբակալվել’

1102

Իրանում ձերբակալվել են  այն բանտի պահապաններից և սպաներից մի քանիսը, որտեղ մահացել է բլոգեր Սաթար Բեհեշթին, Trend-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Mehr գործակալությունը: Հետաքննության շրջանակներում հարցաքննվել են նաև բանտի կալանավորները:

Սաթար Բեհեշթին ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին: Ինչպես հայտարարել էր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մեկ շաբաթ առաջ հակակառավարական բլոգի հեղինակը մահացել էր բանտում խոշտանգումների արդյունքում: Բլոգերի մահվան առնչությամբ Իրանի խորհրդարանը հետաքննություն է սկսել, որի տվյալներով՝ ինչպես հայտարարել է իրանական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալադին Բորուջերդին, Բեհեշթին կտտանքների չի ենթարկվել:

Արտասահմանի գործերով Եվրամիության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ անհանգստացած է բլոգերի մահվան փաստով, և Իրանին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

Նախորդ հոդվածը‘«Հեռուստամարաթոն 2012»-ին ԱՄՆ-ից հավաքվել է ընդամենը 2 մլն 100 հազար դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար մանրաձուկ’