‘Իրանցի զորավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են գրավելու ցանկացած նավ’

1264

Իրանը կարող է ցանկացած ժամանակ գրավել ցանկացած նավ, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ՌԾՆ նավերը, Al-Mayadeen հեռուստատեսության եթերում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Ալի-Ռեզա Տանգիսիրին:

Իսրայելական ռազմանավերի հայտնվելը Պարսից ծոցում կարող է տարածաշրջանում պատերազմի պատճառ դառնալ, հավելել է ծովակալը:

Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈՒ-ն Օրմուզի նեղուցում և Պարսից ծոցում ապահովում է անվտանգությունը, և այնտեղ օտարերկրյա նավերի կարիք չկա: Իրանը կշարունակի ապահովել Օրմուզի նեղուցի անվտանգությունն այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի է նավթ արտահանել, հավելել է Տանգիսիրին:

Ծովակալի կարծիքով՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տարբեր սցենարներ են մշակում, որպեսզի օրինականացնեն իրենց ներկայությունը Պարսից ծոցում: Նա համոզված է, որ ԱՄՆ-ը նավթատար լցանավերի վրա հարձակումներ է կազմակերպում իրանական ջրերում, որպեսզի հետո դրանում մեղադրի Թեհրանին:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՍԱ-ն արձանագրել է դեպի Երկիր թռչող աստղակերպ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն առաջարկներ է մշակում Դոնբասում տրված անձնագրերը չճանաչելու վերաբերյալ’