‘Իրանցի սահմանապահները թմրանյութերի մեծ չափաբաժին են առգրավել’

1020

Այսօր առավոտյան Իրանի սահմանապահները աֆղանա-իրանական սահմանում ՝ Սիստան-Բելուջիստան նահանգում, ընդհանուր քաշով երկու տոննա թմրանյութ են առգրավել, հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ իրանական ոստիկանությունը կրակ է բացել, և փոխհրաձգությունից հետո մաքսանենգները ստիպված են եղել փախչել Աֆղանստան: Իրանի սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Ահմադ Գարավանդը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում առգրավված թմրանյութը քառակի գերազանցում է իրանական օացույցի անցյալ տարվա նույն շրջանի ծավալը: Խոսելով վառելանյութի մաքսանենգության մասին՝ Գարավանդն ասել է, որ նույն ժամանակահատվածում դրա ծավալն աճել է 113 տոկոսով, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Չիլիի Վալպարաիսոն համարվել է աշխարհի ամենագունեղ քաղաքներից մեկը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդ բրազիլուհին նետվել է մոտեցող գնացքի ռելսերին՝ ցած ընկած հեռախոսը բարձրացնելու (տեսանյութ)’