Իրանցի ֆուտբոլիստը մահապատժի կենթարկվի

336

Իրանական «Տրակտոր» և «Ռահ Ահան» ակումբների նախկին ֆուտբոլիստ Ամիր Նասր-Ազադանին մահապատժի է դատապարտվել ժողովրդական բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Iran Wire-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը նոյեմբերի վերջին ձերբակալվել է, իսկ ավելի ուշ նրա անունը հայտնվել է մահապատժի դատապարտվածների ցուցակում։ Ֆուտբոլիստը մեղադրվում է «Աստծու դեմ պատերազմ սկսելու» մեջ։

Ցուցակում հիմա 28 մարդու անուն է։

Իրանի կառավարության դեմ բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերին՝ Մահսի Ամինիի մահվանից հետո։ Աղջկան ոստիկանությունը բռնել էր «հիջաբը ոչ պատշաճ ձևով կրելու» համար, ավելի ուշ նա հայտնվել էր կոմայի մեջ ու մահացել։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել Ամինիին, ինչն էլ դարձել էր կոմայի պատճառ։

Նախորդ հոդվածըThe Athletic. Ռոնալդուն իր բոլոր իրերը վերցրել էր ՄՅՈՒ-ի մարզաբազայից դեռ սկանդալային հարցազրուցից առաջ
Հաջորդ հոդվածըՊելեն աջակցել է Ռոնալդուին