‘Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար որոշ տարածքներ հայտարարվել են հանրային գերակա շահ’

792

Կառավարությունը այսօր կայացած նիստում հաստատել է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում Հայաստանի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Ծրագրի իրականացման նպատակով Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի որոշ համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ:

Օտարվող հողատարածքների վրա նախատեսվում է տեղակայել էլեկտրահաղորդման գծի հենարաններ:

Նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի մարտի 1-ն է:

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» Չեմպիոնների լիգայում է (տեսանյութ)’