‘Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծերի շինարարությունն ստացել է հարկային արտոնություններ, չնայած որ այն չի իրականացվում’

572

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու մասին» օրենքով սահմանված արտոնության կիրառման կարգը: Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Ինչպես հայտնում է կառավարության կայքը, մինչ օրս արտոնության կիրառության համապատասխան ընթացակարգ սահմանված չէր: Հարկային արտոնությունների մասին օրենքն ուժի մեջ էր մտել դեռ 2013 թվականի հուլիսի 27-ին, սակայն արտոնություների սահմանման ընթացակարգերը գործող ընկերության շրջանակներում բացակայում էին:

Հիշեցնենք, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն.դոլար, որը վարկի տեսքով կտրամադրի Իրանը: Շինարարությունը պետք է ավարտվի ֆինանսավորման բացումից անմիջապես հետո 18 ամսում: Ներկայումս շինարարությունը չի իրականացվում, կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով: Նախագիծն ունի մի շարք անորոշություններ, այդ թվում, չի հաջողվում պարզել նաև, թե արդյո՞ք Իրանն արդեն բացվել է ֆինանսավորումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագծի ավարտից հետո Հայաստանի և Իրանի միջև էլեկտրափոխանցումների թողունակությունը կաճի ներկայիս 250 ՄՎտ-ից մինչև 1200 ՄՎտ: Նախատեսվում է նաև Գեղարքունիքի մարզում կառուցել  «Նորավան» նոր էլեկտրակայանը` 400/220 կվ: Ըստ նախագծի՝ հայկական հատվածի երկարությունը կազմոմ է 275 կմ: Իրանի վարկը Հայաստանը պարտավորվում է փակել էլեկտրաէներգիայի մատակարարման միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժել է ՀՔԱՎ հայցը` Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. «Պարտադիր կուտակայինը ոչ պոպուլյար, ոչ գրագետ գործիք է»’