‘Իրան. Պատժամիջոցների վերացումը նոր էջ է բացում երկրի պատմության մեջ’

1751

Իրանն աշխարհի հետ փոխհարաբերություններում նոր էջ է բացում,  Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելուց մի քանի ժամ անց հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանին:

Շաբաթ օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարեց, որ Թեհրանը կատարել է միջուկային ծրագրի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները:

Ռոուհանին հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ոչ մի երկրի համար վտանգ չի ներկայացնում:

Արևմտյան շատ երկրների կառավարություններ ողջունել են պատժամիջոցների վերացումը: Սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանը, նախկինի պես, մտադիր է միջուկային զենք ստեղծել: «Իր կողմից թույլ տված բոլոր խախտումների նկատմամբ արժանի արձագանքի բացակայության պայմաններում Իրանը կեզրակացնի, որ կարող է շարունակել միջուկային զենքի մշակումը, ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ահաբեկչություն տարածել»,- ասել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն: Իսկ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը պատժամիջոցները հանել է ահաբեկչութանն աջակցող գլխավոր պետության վրայից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Միրզոյան-ֆեստը՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ’