‘Իրավաբանը ՖԻՖԱ-ից մեկ միլիարդ եվրո է պահանջում ‘

1065

Կոլումբիացի փաստաբան Աուրելիո Խիմենեսը դատի է տալու ՖԻՖԱ-ին՝ աշխարհի առաջնությունում մրցավարական սխալների համար և որպես բարոյական փոխհատուցում պահանջելու է մեկ մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է goal.com-ը: 74-ամյա իրավաբանը վստահեցնում է, որ մրցավար Կառլոս Վելասկո Կարբալյոյի սխալների հետևանքով ինքը հիվանդանոց է ընկել քառորդ եզրափակչի Բրազիլիա-Կոլումբիա խաղից հետո (2:1):

– Ես ինձ շատ վատ էի զգում, անչափ վշտացած էի, իմ սրտի աշխատանքի ռիթմը խանգարվել էր, և իմ բարեկամները ինձ տարան շտապ оգնության բաժանմունք,-ընդգծել է Խիմենեսը: Ինձ շրջապատել էին արտասվող թոռներս: Ես որոշեցի դատի տալ ՖԻՖԱ-ին, քանի որ Բրազիլիայի առաջնությունում չափից դուրս հավաքականներ են տուժել  մրցավարների պատճառով, այդ թվում նաև Կոլումբիայի հավաքականը:

Ես ունեմ նաև ֆուտբոլային աստղեր Պելեի, Մարադոնայի, Оսպինայի և Խամես Ռոդրիգեսի վկայությունները:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է հավակնում Եվրոպայի լավագույն խաղացողի տիտղոսին’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’