‘Իրավապաշտպանները գրողներին զգուշացնում են Չինաստանում առկա գրաքննության մասին’

1315

Ամերիկյան PEN (poet-essayist-novelist)-ակումբը արևմտյան հեղինակներին նախազգուշացրել է, որ նրանց ստեղծագործությունները,  Չինաստանում հրապարակվելու դեպքում, առանց իրենց գիտության՝ կարող են գրաքննության ենթարկվել:

Չինացի գրաքննիչները սովորաբար չափազանց դյուրազգաց են Թայվանի և Տիբեթի թեմաների, 1989 թ. Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ, սակայն կարող են բնագրից հեռացնել նաև, իրենց կարծիքով՝ չափազանց բաց սիրային տեսարանները: Իրավապաշտպաններն ընդգծում են, որ արևմտյան գրքերը կարող են գրաքննության ենթարկվել նույնիսկ այն դեպքում, եթե հենց անմիջապես հեղինակի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ չի թույլատրվում որևէ միջամտություն կատարել տեքստին: Այդպես է եղել ամերիկացի գրող Փոլ Օստերի հետ, որը միայն իր գրքի լույս ընծայումից հետո է իմացել, որ «Սանսեթ Պարկ» վեպի չինական տարբերակում անհետացել է Նոբելյան մրցանակակիր Լի Սյաոբոյի մասին հիշատակումը: Իսկ Բարբարա Դե Անջելիսի «Գաղտնիքներ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին» գրքի չինարեն տարբերակում հեղինակի համար անակնկալ՝ անհետացել է տեքստի գրեթե մեկ երրորդը, քանի որ չինացի հրատարակիչը համարել է, որ գրքի որոշ հատվածներ սեքսուալ տեսակետից չափազանց բաց են:

Ամերիկյան PEN-ակումբի զեկույցում մտահոգություն է հայտնվում նաև առ այն, որ չինական գրքի շուկայի գրավչության պատճառով շատ հեղիանակներ գիտակցաբար փախզիջումների են գնում և համաձայնում են, որ իրենց տեքստերը գրաքննվեն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Երկիրը ոչ թե հանցագործությունների շատությունից է ճկռում, այլ արդարադատության պակասից’
Հաջորդ հոդվածը‘Deutsche Bank-ի մոսկովյան մասնաճյուղը կասկածվում է փողերի լվացման մեջ’