‘Իրավապաշտպանների հետ քննարկվել է ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցը’

725

Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսունասիրությունների արդյունքներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել օրենսդրական բարեփոխումներին, դատապարտյալների պահման պայմաններին, ինպես նաև՝ պատժի վերանայման հարցերին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ խմբակցության ղեկավարը հերքում է Հովիկ Աբրահամյանին ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Համաձայնության համար կպահանջվի վերադարձնել 7 տարածքները` հանած միջանցքը’