‘Իրավապաշտպաններ. Մյանմայում էթնիկ զտումներ են կատարվում’

2290

Մյանմայի կառավարությունը էթնիկ զտումներ է անցկացնում՝ ուղղված ընդդեմ բոլոր ռոհինջաների:

Իրավապաշտպանները հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում են հրդեհների տասնյակ օջախներ Ռաքհայն նահանգում, որտեղ կոմպակտ բնակվում են ռոհինջաները: Իրավապաշտպանների կարծիքով՝ դա չի կարելի համարել «հակաահաբեկչական գործողության»  մաս:

«Դրանք էթնիկ զտումներ են, որոնք անցկացվում են Ռաքհայն նահանգում ռոհինջաների նկատմամբ: Amnesty International –ը օգտագործել է արբանյակային լուսանկարները, հավաքել է հրկիզումների  մասին տեղեկությունները և ականատեսների վկայությունները և եկել այն եզրակացության, որ այդ գործողություններն արվում են, որպեսզի մարդկանց ստիպեն լքել իրենց տները»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Դևիդ Գրիֆիթսը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 25-ից հակամարտության հետևանքով  Մյանմայից փախստական է դարձել գրեթե 400 հազար մարդ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելա. Մադուրոն որոշել է երկիրը փրկել սովից’
Հաջորդ հոդվածը‘Վերնիսաժի մոտ զոհերին դարանակալել են առավոտյան 6 անց կեսից — ՔԿ’