‘Իրավապաշտպան Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է իրականացրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում’

808

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է իրականցրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի « Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ»  սեմինարի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր Բաքվում:

Ընդմիջման ժամանակ Յունուսը համաժողովի մասնակիցներին է բաժանել Հալածանքների կանխարգելման կենտրոնի հայտարարության տեքստը, իսկ նրա կողմնակիցները պաստառ են պարզել «Ազատություն խղճի կալանավորներին» մակագրությամբ, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

«Ի՞նչ եվրաինտեգրման և կայունության մասին է խոսքը, երբ երկրում  կա քաղաքական հալածանքների 130 զոհ՝ 40-ը՝ խղճի կալանավորներ, 90-ը՝ քաղբանտարկյալներ, այդ թվում՝ 11 լրագրող և 4 իրավապաշտպան»:

Դիմելով արտասահմանցի պատվիրակներին՝ Յուսուֆն ընդգծել է, որ Ադրբեջանում տիրող կոռուպցիայի և ավտորիտարիզմի պայմաններում երկիրն ապագա չունի: Ապա դիմելով ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզային՝ իրավապաշտպանը հույս է հայտնել, որ իր ելույթում Բրայզան, որպես Ադրբեջանը լավ ճանաչող մարդ, ճիշտ գնահատական կտա այդ ամենին: «Ամեն տարի Ադրբեջանում խոշտանգումների հետևանքով մահանում է 10 մարդ, և այդ հանցագործությունների համար ոչ ոք պատասխան չի տալիս: Դատական համակարգը կոռումպացված է և գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության տակ»,- ասել է Յունուսը: «Լրագրող Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել և մեղադրվել է լրտեսության մեջ միայն այն բանի համար, որ մասնակցել է հայ-ադրբեջանական համատեղ կայքի աշխատանքներին»,- հավելել է իրավապաշտպանը: Այս նախագիծը ֆինանսավորող բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավար Իրֆան Սիդդիթը չի կարողացել պատասխանել Յուսուֆի այն հարցին, թե արդյո՞ք նա նույնպես այդ նախագծին հատկացված միջոցները «լրտեսական» է համարում՝ ինչպես պնդում են Ադրբեջանի իշխանությունները:

Ներկաներին հաճելի թեյախմություն մաղթելով՝ Լեյլա Յուսուֆը նշել է. «Ալիևի վարչակարգը ոչնչացնում է դեմոկրատիայի գաղափարները ձե՛ր իսկ լուռ համաձայնությամբ, ինչը երկիրը հասցնելու է ողբալի հանգրվանի»:

Ի դեպ, իրավապաշտպանի գործողությունները խոչընդոտելու փորձեր չեն կատարվել, հաղորդում է haqqin-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը նախապատրաստվում է Եվրամիության հետ ասոցացվելուն’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն պահանջել է արագ ավարտին հասցնել ռազմական գործողությունը’