‘Իրավիճակը Եգիպտոսում ավելի ու ավելի է սրվում’

665

Չնայած 40 աստիճան շոգին՝ եգիպտացի երիտասարդները մնում են Թահրիր հրապարակում և նախապատրաստվում գրոհել «Էլ-Կուբբա» ամրոցը, որտեղ տեղափոխվել է իր նստավայրից հեռացած նախագահ Մոհամեդ Մուրսին: Ազգային փրկության ճակատի և Եգիպտոսի անկախ արհմիությունների կոչով այսօր համընդհանուր գործադուլ է սկսվել:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Մուրսիի կառավարության չորս նախարարներ հրաժարականի դիմում են գրել՝ տեղի տալով ընդդիմության պահանջին, որը հանդես է գալիս նախագահ Մուրսիի հրաժարականի պահանջով:

Ստեղծված իրավիճակում ՌԴ ԱԳՆ-ն Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական և քաղաքական գործիչներին զսպվածության, ուժային միջոցներից  հրաժարվելու կոչ է արել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կանանց և երեխաների կյանքը բարելավվում է Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում. ՄԱԿ-ի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Թունավորվածներից մեկը հոսպիտալացվել է ‘