‘Իրավիճակը ճանապարհներին. Քամի, ձյուն, մառախուղ ‘

642

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մ), Թալին-Մարալիկ, Երասխավան-Վեդի (տեսանելիությունը` 100 մ) և Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իր հերթին տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նայրիի և Հրազդանի  տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Գյումրու քաղաքապետի տան մոտ տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել. Yerkir’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայում բանակցությունները իշխանությունների և ընդդիմության միջև’