‘Իրավիճակը ճանապարհներին’

1009

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բաց է միակողմանի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:  

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Մերկել. ԵՄ-ն պետք է պահպանի պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ազգային խորհրդարանները կարող են արգելափակել Եվրամիության օրենքները’